livemarks sitemap
Շաբաթ, Մայիսի 28, 2016

Կարեվոր լուրեր

Մշակութային

iravunk banner wide

Ինչպիսին է եղել հայ կնոջ կերպարը մեր պատմության քառուղիներում: Արդյոք մեր պատմական դեպքերի զարգացումներում կարո՞ղ [ ... ]

Ավելին...
Խորագիր՝ Ճակատագրական կանայք

Տվյալ խո­րագ­րի ներ­քո այս ան­գամ զրու­ցե­ցինք մեր ամ­սագ­րում հար­ցազ­րույց­ներ ու­նե­ցած ան­ձանց հետ: Ման­րա­մասն [ ... ]

Ավելին...
Խորագիր՝ Ավտոսրահ

Առողջապահական

Գեղեցկության սրահ

Նորաձեվություն

kp argumenty banner wide

Հարցազրույցներ

nogtiЗима, как известно, - не самая лучшая пора для ногтей. Они так и норовят сломаться, отслоиться, а кутикула очень быстро [ ... ]

Ավելին...
Խորագիր՝ Կանացի գաղտնիքներ

pregnantՄեր նամակագիրներից մեկը հարց էր ուղղել, թե ի՞նչ հոգեբանական փոփոխություններ են տեղի ունենում, երբ կինը հղիանում [ ... ]

Ավելին...
Խորագիր՝ Հոգեբանական

Մոգ եւ պայծառատես տիկին ՌԻՏԱՆ «Զարուհի» ամսագրի մեր նախորդ համարում ներկայացված հարցազրույցում բավականին մռայլ [ ... ]

Ավելին...
Խորագիր՝ Մոգություն

Խոհանոց

Թեստ

Աստղագուշակ

Տեսանյութեր

- Զարուհի, ինչպե՞ս հայտնվեցիր հեռուստաընկերությունում:

- Ինձ  հեռուստատեսություն է տարել  մայրս` Սյուզաննա Մուրադյանը, որը ռեժիսոր էր Հանրային հեռուստատեսության մանկական խմբագրությունում: Ամեն ինչ սկսվեց «Հեքիաթն է կանչում» հաղորդումից, որին ես հաճախ էի մասնակցում: Այնուհետեւ 9 տարեկանից  սկսեցի ինքս վարել մանկական հաղորդումներ` «Կապույտ թռչուն»  հաղորդաշարը, ապա` «Մանկության մոլորակը», որը վարել եմ հինգ տարի: Իմ եւ հասակակիցներիս մանկությունը համընկել է 90-ականների խավար եւ ցուրտ  տարիներին, երբ շատ քիչ բան կար, ինչով կարելի էր ուրախանալ: Բայց քանի որ ես հեռուստատեսությունում վարում էի մանկական հաղորդումներ, իմ հիշողություններում ավելի շատ տպավորվել են այդ վառ օրերը, երբ շուրջբոլորը գույնզգույն լույսեր էին, հեռուստատեսային տաղավարում աշխուժություն էր եւ ամենակարեւորը` ես ուշադրության կենտրոնում էի (ժպտում է -Ա.Հ.): Ի ուրախություն ինձ` շատերն առ այսօր հիշում են «Մանկության մոլորակը»: Դա մի շրջան էր, երբ ես ոչ միայն հաղորդաշարեր էի վարոմ, այլեւ երգում էի «Արեւիկ» խմբում:  

- Իսկ ո՞վ է եղել քո ուսուցիչը, որի շնորհիվ դու այդ վաղ տարիքում կարողացար եթեր մտնել եւ մնալ մարդկանց հիշողություններում:

- Ծնողներս հեռուստատեսային ռեժիսորներ են, սակայն իմ մանկական հաղորդումներով մայրս էր զբաղվում: Նա տանը  շատ էր աշխատում խոսքիս, կեցվածքիս, առոգանությանս վրա, հորդորում, որ նկարահանման ժամանակ  միշտ բնական լինեմ, որ ոչ մի կեղծ նոտա դուրս չգա եթեր, չէ՞ որ դա էկրանին անմիջապես նկատվում է: Մինչեւ նկարահանման գնալը, տանն անընդմեջ փորձեր էինք անում, բեմադրում էինք «Մանկության մոլորակի» ամբողջ շոուն, որպեսզի հետո նկարահանման ընթացքում իմ պատճառով ընդհատումներ չլինեին: Եվ իսկապես, մեր նկարահանումները շատ արագ ու դինամիկ էին ընթանում, թեեւ երբեմն ընդմիջվում էին հովարային անջատումների պատճառով:

- Զարուհի, կարո՞ղ ես հիշել քո առաջին եթերը, շա՞տ էիր հուզված, թե՞ ոչ, քանի որ առաջինը միշտ հիշվում է:

- Երբ  առաջին անգամ մասնակցեցի «Հեքիաթն է կանչում» հաղորդմանը, Նոնա մորաքրոջ հետ միասին հեքիաթ պատմեցի, բանաստեղծություն արտասանեցի, որը մինչեւ հիմա անգիր հիշում եմ: Քանի որ ընդամենը  չորս տարեկան էի, տարված էի ոչ այնքան տեսախցիկներով, որքան հաղորդման հերոսներով` Փափկամազիկով ու Շլդիկով (ծիծաղում է-Ա.Հ.): Այդ հաղորդման տեսագրությունն ամեն անգամ դիտում եմ ասես առաջին անգամ ու զգում, թե որքան հուզված եմ եղել:  Իսկ հետո, քանի որ անընդմեջ եթերում եմ եղել, հուզմունք այլեւս չկար:

- Իսկ ինչպե՞ս հայտնվեցիր «Արեւիկ» խմբում:

- Ես ընդհանրապես շատ արտիստիկ երեխա եմ եղել, սիրում էի երգել, պարել, ասմունքել, եւ ամենահարմար վայրը, որտեղ կարող էի ինձ դրսեւորել` «Արեւիկն» էր: Դրանք համերգներով ու շրջագայություններով հարուստ տարիներ էին:

- Շատերի մոտ այն կարծիքն էր, որ քեզ եւս կտեսնեն երգարվեստում, բայց դու այսօր հանդես ես գալիս որպես լրագրող, ինչո՞ւ չշարունակեցիր երգելը:

- Ես երգչուհի դառնալու նպատակ երբեք չեմ ունեցել: «Արեւիկն» ինձ համար ավելի շատ ժամանցի միջոց է եղել:

- Զարուհի, քանի որ ե՛ւ մեր ամսագիրն է կոչվում քո անունով, ե՛ւ այս խորագիրը, չենք կարող չհարցնել, թե ով է ընտրել այս անունը, եւ արդյոք դու սիրո՞ւմ ես քո անունը, քանի որ մեր իրականության մեջ կան այնպիսի մարդիկ, ովքեր չեն սիրում իրենց անունը:

- Երբ ես ծնվեցի, մինչ մայրս տատանվում էր` ինչ դնել իմ անունը` Ստելլա, թե Բեատրիս, հայրս, առանց որեւէ մեկի հետ խորհրդակցելու, գնում եւ անունս կնքում է Զարուհի: Մայրս, իմանալով այդ մասին, սկզբում  դժգոհում է, բայց հետո եւ մինչեւ հիմա ասում է, թե ինչ հրաշալի ընտրություն է կատարվել իմ անվան առումով, ու թե որքան սխալված կլինեին, եթե ինձ օտարահունչ անուն դնեին: Նա շատ ուրախ է, որ անունս հայկական է եւ հենց Զարուհի է: Ինքս էլ շատ եմ սիրում իմ անունը, հատկապես, որ արտասահմանում անվանս նկատմամբ միշտ մեծ հետաքրքրություն է լինում:  Ճիշտ է, ինձ հիմնականում  Զառա են դիմում եւ ընդամենը երկու հոգի են, որ միշտ  Զարուհի են  ասել` իմ դպրոցի դասղեկն ու իմ գիտական ղեկավարը` արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանը: Եվ, իհարկե, նաեւ «Հայլուրով» է իմ անունը Զարուհի հնչում:

 

«ՄԵՐ ՏԱՆԸ ՄԻՇՏ ՀՆՉԵԼ Է ՄԱՔՈՒՐ ՀԱՅԵՐԵՆ»

 

zara1- Որտեղ է ուսանել Զարուհին, որը այսչափ մաքուր է խոսում հայերեն:

- Մեր ընտանիքում միշտ հնչել է մաքուր հայերեն, որը ես ինձ հետ տարա դպրոց, ապա` բուհ: Ավարտել եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի  թատերագիտության բաժինը եւ զուգահեռաբար` ռեժիսորականը:

Այնուհետեւ ընդունվել եմ նույն բուհի ասպիրանտուրան: Այժմ  որոշեցի ստանալ երկրորդ բարձրագույն կրթություն արդեն Մեծ Բրիտանիայում: Շուտով մեկնելու եմ` ուսանելու Նյուքասլի համալսարանի միջազգային մուլտիմեդիական լրագրություն բաժնի մագիստրատուրայում, հետեւաբար կընդհատվի իմ աշխատանքը «Հայլուրում», սակայն կապն այնտեղից կպահպանեմ:

- Իսկ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտ ընդունվելը եղել է քո ծնողների ցանկությո՞ւնը, ինչո՞ւ էիր ընտրել հենց այդ բուհը:

- Այդ բուհն ընտրելն ուներ նախադրյալներ: Մեր ընտանիքում բոլորն արվեստի, մշակույթի հետ կապ ունեցող մարդիկ են: Հորս հայրը թատրոնի եւ հեռուստատեսության ռեժիսոր Կիմ Արզումանյանն է, իսկ մորս հայրը` բանաստեղծ Սուրեն Մուրադյանը: Ծնողներս էլ, ինչպես նշեցի, հեռուստատեսության մարդիկ են: Ես անընդհատ գտնվել եմ արվեստի եւ գրականության մթնոլորտում: Դա ինձ այնքան հոգեհարազատ էր, որ շատ հաստատակամ ընտրեցի հենց այն բուհը, որտեղ  բոհեմական կյանք կա, որտեղ անընդհատ ստեղծագործական փնտրտուքներ են: Ես գիտեի, որ քարացած ուսումնական պրոցեսն  ինձ հաստատ կձանձրացներ: Ճիշտ ընտրություն եմ կատարել, քանի որ այդ բուհն ինձ ամուր հենք է տվել հետագա գործունեության համար:

- Այսինքն` Զարուհին իրեն չի՞ պատկերացնում դիվանագիտության կամ իրավաբանության ոլորտում:

- Եղբայրս ապագա դիվանագետ է եւ ինձ հաճախ է ասում, որ ես լավ դիվանագետ չէի լինի, քանի որ բավականին էմոցիոնալ եմ: Սակայն ասեմ, որ անհրաժեշտության դեպքում ես շատ լավ  կարողանում եմ զսպել կամ կառավարել իմ հույզերը, իսկ լրագրությունն այդ հատկությունս ավելի է կոփել: Սակայն մասնագիտությամբ  իրավագետ կամ դիվանագետ լինել առանձնապես չէի ցանկանա:

- Լրագրողի մասնագիտությունը եւս պահանջում է լինել դիվանագետ, եւ ինչպե՞ս դու հայտնվեցիր Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվականում:

- Քանի որ իմ հիմնական կրթությունը թատերագիտությունն է, մենք մշտապես վերլուծություններ, հոդվածներ էինք գրում մշակութային կյանքի մասին: Բուհն ավարտելուց հետո գնացի «Հայլուր»` մշակութային կյանքը լուսաբանելու ցանկությամբ: «Հայլուրի» այն ժամանակվա տնօրեն Հարություն Հարությունյանը կարդաց իմ հոդվածները, հավանաբար տեսավ իմ մեջ ներուժ ու դրսեւորվելու հնարավորություն տվեց: Կարճ ժամանակ անց ես արդեն անցա աշխատանքի եւ մշակույթի բնագավառին զուգահեռ` սկսեցի լուսաբանել գրեթե բոլոր ոլորտները: Նախընտրում եմ ռեպորտաժներ պատրաստել սոցիալական խնդիրների մասին: Աշխատում եմ քաղաքականությանը շատ մոտիկից չառնչվել, սակայն եթե աշխատում ես լրատվության ոլորտում, խուսափել հնարավոր չէ:

- Մենք ամենայն հաջողություններ ենք մաղթում քեզ ուսման մեջ, սակայն հնարավո՞ր է, որ դու չվերադառնաս Հայաստան:

- Գիտեք, բոլորն ինձ այդ հարցն են տալիս եւ նույնիսկ վստահ ասում, որ այլեւս չեմ վերադառնա: Բայց ես ամենեւին չունեմ  չվերադառնալու մտադրություն, պարզապես ինձ հարկավոր է որոշ ժամանակ ապրել այլ միջավայրում: Վերջին տարիներին ես թե՛ գործուղումների եւ թե՛ միջազգային լրագրողական  սեմինարների ժամանակ շատ եմ  առնչվել իմ արտասահմանցի գործընկերների հետ եւ այժմ ցանկանում եմ միառժամանակ լինել լրագրողական այլ մենթալիտետով ապրող միջավայրում, որտեղ աշխատում են այլ սկզբունքներով, այլ պահանջների համաձայն: Իսկ ցանկությունս իրականացնելու ամենաիրատեսական ճանապարհը ուսման մեկնելն էր: Ես հանձնեցի քննություններ, շահեցի բրիտանական «Չիվնինգ» կրթաթոշակը եւ  այս հոկտեմբերից կրկին ուսանող կլինեմ:  

- Կարող ես ասել, թե ինչ թերացումներ ունի հայ լրագրողը:

- Մասնագիտական խնդիրները, կապված անկողմնակալ ու հավասարակշռված լրատվություն մատուցելու հետ, միշտ էլ կլինեն: Ակնհայտ է նաեւ  էժանագին սենսացիաների հաշվին հեղինակություն վաստակելու` բազմաթիվ լրագրողների ու լրատվամիջոցների տենչը: Սակայն կցանկանայի առանձնացնել մեկ այլ խնդիր. հայ երիտասարդ լրագրողների շրջանում, ցավոք, համատարած չէ հայերենի բացարձակ իմացությունը: Մինչդեռ հատկապես եթերում հնչող հայերենի նկատմամբ պետք է անչափ ուշադիր ու զգույշ լինել:


Զրուցեց ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում