'Մեղավոր կարող է լինել թե' կինը, թե' տղամարդը'

883 ընթերցում

Ըստ սեքսապաթոլոգի, չբերությունը դատավճիռ չէ

 

bjishk1«Ժամանակը անցնում է, իսկ սարսափելի ախտորոշումը դեռ չի նահանջում, որը կարծես թե դատավճիռ լինի: Սովորության համաձայն, կինն այցելում է բազմաթիվ բժիշկների,  հանձնում է անալիզներ եւ փորձում է գտնել պատճառները, իսկ անհոգ ամուսինը չի էլ կռահում, որ խնդիրը հենց իր մեջ է»,- «Զարուհու» հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսոլոգիայի  ամբիոնի դասախոս, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆՆ ու հավելեց, որ առանց երեխայի երիտասարդ ընտանիքը զուրկ է  ամենամեծ հաճույքից` երեխա մեծացնելու երջանկությունից:

Շահրամանյանի դիտարկմամբ, բացի դրանից, անզավակ ընտանիքը, որպես կանոն, անկայուն է, այդ ընտանիքում  ամուսինները շաղկապված չեն երեխայի հանդեպ ընդհանուր պատասխանատվությամբ եւ հոգատարությամբ, ուստի հաճախ հեշտությամբ բաժանվում են` առաջին իսկ դժվարություններին բախվելիս: Ըստ զրուցակցի, շուրջ 80 մլն մարդ աշխարհում այսօր տառապում է չբերությամբ, եւ նրանց մեծամասնությունը ապրում է զարգացող երկրներում:

Անպտղության հաճախականությունը տարբեր երկրներում ունի տարբեր ցուցանիշներ: Վիճակագրությունը փաստում է, որ կանանց եւ տղամարդկանց անպտղությունը հանդիպում է գրեթե նույն հավանականությամբ: Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց անպտղության պատճառները բազմաթիվ են, եւ տարեցտարի վիճակը ավելի է բարդանում` էկոլոգիայի ազդեցությունը, սթրեսային վիճակների առատությունը, վնասակար սովորությունները եւ, իհարկե, ամենակարեւորը`անցանկալիությունը  ժամանակ հատկացնել հիվանդության կանխարգելման համար:

Անպտուղ ամուսնությունը ոչ այնքան քայքայում է երկու մտերիմ անձանց ֆիզիկական առողջությունը, որքան ժանգի պես ներսից կրծում է նրանց փոխադարձ զգացմունքները:

Հարցին, թե ինչ է անպտուղ ամուսնություն ասվածը, Շահրամանյանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Անպտուղ ամուսնությունը կարեւոր հիմնախնդիր է սոցիալական եւ բժշկական առումներով: Յուրաքանչյուր չորրորդ դեպքում անպտղությունը ամուսնալուծության պատճառ է դառնում: Անպտուղ կոչվում է այն ամուսնությունը, երբ առանց հակաբեղմնավորիչ միջոցների կիրառման հղիություն չի առաջանում կանոնավոր սեռական կյանքի առաջին տարում: Նախկինում սերունդ չունենալու պատճառով հաճախ մեղադրում էին միայն կնոջը: Հիմա արդեն հաստատված է, որ անպտղության համար հավասարապես կարող է մեղավոր լինել թե՛ կինը, թե՛ տղամարդը»: Շահրամանյանը պնդում է, որ անպտղության կարող են հանգեցնել մի շարք հիվանդություններ կամ վիճակներ.

sexolog«Տղամարդկանց անպտղությունը լինում է առաջնային եւ երկրորդային: Առաջնային անպտղությունը, երբ առկա է բեղմնավորման անկարողունակությունը, առնչվում է սերմնահեղուկի (սպերմա) ախտաբանական փոփոխությունների հետ, պայմանավորված է սպերմատոզոիդների ոչ բավարար քանակությամբ եւ շարժունակության պակասով, երբեմն էլ դրանց լրիվ բացակայությամբ: Պատճառները բազմազան են, բայց դրանցից առավել վտանգավոր են հորմոնային խանգարումները, քրոնիկական թունավորումները, այսպես կոչված, մասնագիտական վնասակարությունները, զարգացման բնածին արատները: Տղամարդկանց անպտղության հաճախակի հանդիպող պատճառներից են կրիպտորխիզմը (գաղտնամորձություն), երբ ամորձիները մնում են որովայնի խոռոչում եւ չեն իջնում ամորձապարկ եւ սերմնատար երակների լայնացումը (վարիկոցելե), որը պայմանավորված է երիկամային երակում ճնշման բարձրացումով: Օրինակ՝ դրա նեղացման դեպքում, ինչը հանգեցնում է արյան հակառակ հոսքին ամորձաերակում եւ սերմնատար երակների լայնացման:

Երկրորդային անպտղությունը, որպես օրենք, սեռական օրգանների հիվանդությունների (ամորձիների, շագանակագեղձի բորբոքում), այդ թվում նաեւ պարօտիտ (խոզուկ), թոքախտ, բրուցելոզ առաջացնող վարակների, ինչպես նաեւ վնասվածքների հետեւանք է: Սակայն ավելի հաճախ պատճառը սեռավարակներն են` գոնոռեա (սուսանակ), տրիխոմոնիազ, խլամիդիոզ, ուրեապլազմոզ, միկոպլազմոզ: Այս հիվանդությունները, առաջացնելով սերմնատար ուղիների, սերմնաբշտերի եւ գեղձերի բորբոքում, հաճախ առաջացնում են կպումներ եւ կոշտություններ, որոնց հետեւանքով ստեղծվում է սպերմատոզոիդների դուրս գալուն խանգարող մեխանիկական արգելք, եւ սերմը դառնում է անկենսունակ»:

Շահրամանյանի փոխանցմամբ, տարբեր են նաեւ կանանց անպտղության պատճառները, որոնք նույնպես լինում են առաջնային եւ երկրորդային.

«Առաջնայինն այն վիճակն է, երբ կինը, ունենալով մշտական չպաշտպանված սեռական հարաբերություններ, այնուամենայնիվ, չի հղիանում: Երկրորդայինն այն վիճակն է, երբ կինը անպտուղ է դարձել վիժումից կամ մի քանի հղիություններից հետո:

Առաջնային անպտղության գլխավոր պատճառները զարգացման բնածին արատներն են, ձվարանի թերֆունկցիան կամ բացակայությունը, նյարդահոգեկան եւ հորմոնային խանգարումները: Հաճախ չհղիանալու պատճառ են հանդիսանում ներքին սեռական օրգանների բորբոքային երեւույթները, այդ թվում` զանազան սեռավարակները, որոնցով էլ պայմանավորվում է երկրորդային անպտղությունը: Սովորաբար, բորբոքումը վնասում է արգանդափողերը, որոնք այլեւս չեն կրճատվում, եւ արդյունքում դժվարանում է ձվաբջիջների շարժումը ձվարանից դեպի արգանդ: Ավելին` բորբոքման հետեւանքով հաճախ առաջանում են կպումներ, փակվում է փողերի լուսանցքը, եւ սպերմատոզոիդն անկարող է հաղթահարել այդ արգելքը»:

Հետաքրքրվեցինք, թե արհեստական վիժումը կարող է անպտղության պատճառ լինել. «Անպտղության առավել տարածված պատճառներից է արհեստական վիժումը (աբորտ): Նույնիսկ եթե արհեստական վիժումը բորբոքում չի առաջացրել, նրա ազդեցությունն օրգանիզմի վրա, այնուամենայնիվ, բացասական է, քանի որ խախտվում է դաշտանային ցիկլի տեւողությունը, խանգարվում է էնդոկրին գեղձերի գործունեությունը:

Լինում են դեպքեր, երբ հղիությունն սկսվում է, բայց ավարտվում է պտղի ներարգանդային վախճանով, ինքնաբեր վիժումով: Այս դեպքում խոսում են պտուղը կրելու անկարողունակության մասին: Սա էլ անպտուղ ամուսնության պատճառներից է եւ պահանջում է տեւական ու հետեւողական բուժում»,- պարզաբանում է սեքսոպաթոլոգն ու ընդգծում, որ գոյություն ունեն նաեւ առաջին հայացքից աննշան թվացող երեւույթներ, որոնք իրենց հետ հեռուն գնացող հետեւանքներ են բերում: Օրինակ` ոչ ճիշտ ընտրված եւ  շատ կիպ հագուստը (ներքնազգեստ, անդրավարտիք), որը կարող է ամորձիների գերտաքացում առաջացնել` դրանով իսկ հետագայում հանգեցնելով տղամարդու անպտղության:

Շահրամանյանի խոսքով,  գոյություն ունեն անպտղության բուժման տարբեր եղանակներ: Բժիշկը հորդորում է. «Կարեւորը՝ չուշացնել: Պետք է ժամանակին դիմել  համապատասխան բժիշկ-մասնագետի օգնությանը եւ երբեք չկորցնել առողջանալու հույսը»:

Նյութը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ` ԸՍՏ ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ


ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ

bjishkՊետք է հիշել, որ առողջ սերունդ ունենալու համար պետք է տեղյակ լինել սեռական կյանքի այբուբենին, զերծ մնալ պատահական, թեթեւամիտ սեռական կենսակերպից, զանազան ճակատագրական դիետաներից:

Վտանգավոր է, երբ դեռ չձեւավորված դեռահաս աղջիկները, հետեւելով մոդայի դատարկամիտ ու անառողջ կանչերին, զբաղվում են թերսնմամբ` «վաստակելով» անպտղության հեռանկարը: Սակայն յուրաքանչյուրը պետք է հիշի, որ օտարածին քամիներից արհեստականորեն հրամցվող  յուրաքանչյուր չափորոշիչ, օրինակ` 90/60/90-ը, անիմաստ է, քանի որ յուրաքանչյուր էակի հատկանիշները ձեւավորվում են նրա գենետիկ ծրագրինհամապատասխան, եւ յուրաքանչյուրը գեղեցիկ է հենց իր յուրահատկության շնորհիվ, իսկ այդ «գործարանային շտամպը» իռացիոնալ է եւ հակաբնական:


ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ

Ամենօրյա սննդի մեջ ցանկալի է ներառել  շոկոլադ, նարինջ, թուրինջ եւ հատկապես դեղին քաղցր խնձոր:

Չպետք է մոռանալ նաեւ կիտրոնի մասին, քանի որ այն պարունակում է թթու, որը երկարացնում է սպերմատոզոիդների կյանքը: Նրանց ակտիվությանը նպաստում են նաեւ ցինկով հարուստ ծովամթերքներն ու անտառային հատապտուղները: Եվ, իհարկե, տղամարդը պետք է բավարար քանակությամբ սպիտակուցներ ստանա:

Հարկ է հրաժարվել նաեւ ծխելուց:  Այսօր ապացուցված է, որ ծխելը մի քանի անգամ նվազեցնում է սերմնահեղուկի որակական եւ քանակական ցուցանիշները:

Մեկնաբանություններ
Ավելացնել նորը Որոնել
Մեկնաբանել
Անուն
Էլ. փոստ
 
Թեմա
[b] [i] [u] [url] [quote] [code] [img] 
 
 
:angry::0:confused::cheer:B):evil::silly::dry::lol::kiss::D:pinch:
:(:shock::X:side::):P:unsure::woohoo::huh::whistle:;):s
:!::?::idea::arrow:
 
Խնդրում ենք մուտքագրել նկարի վրա պատկերված ստուգման կոդը։
Русская редакция: www.freedom-ru.net & www.joobb.ru

3.26 Copyright (C) 2008 Compojoom.com / Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved."

Գեղեցկության մրցույթ

VTEM BannersVTEM Banners

Miss Z - Փոքրիկ հրաշքներ

Քվեարկություններ

Ո՞վ է ամենաազդեցիկ հայ կին պաշտոնյան:

Աճեմյան Կարինե Խաչիկի - 15.6%
Բիշարյան Հեղինե Վաչեի - 1.5%
Եսայան Մարգարիտ Հենրիկի - 1.2%
Զոհրաբյան Նաիրա Վահանի - 1.5%
Կարապետյան Նաիրա Արտաշեսի - 1.4%
Հրանուշ Հակոբյան Հրանտի - 6%
Հովհաննիսյան Արփինե Աշոտի - 1.6%
Մարաբյան Մարինե Գեւորգի - 0.8%
Մուրադյան Ռուզաննա Կարապետի - 30.9%
Նաղդալյան Հերմինե Միքայելի - 1.9%
Պետրոսյան Շուշան Սամվելի - 2.6%
Պողոսյան Կարինե Համլետի - 8%
Հասմիկ Պողոսյան Ստեփանի - 1.5%
Սարգսյան Լյուդմիլա Նարիմանի - 0.8%
Վարդանյան Էլինար Սուրիկի - 0.7%
Փոստանջյան Զարուհի Համազասպի - 18.7%

Քվեների թիվը՝: 738
Այս քվեարկությունն ավարտված է on: 31 Դեկ 2013 - 00:00

Հումոր

Ապարանցու աղջկան հարս են տանում, հայրը փող է տալիս, որ մոտիկ տեղ գցեն:


Պարզվում է, երբ Նոյը իջել է ցամաքի վրա, ապարանցիներն են եղել առաջին դիմավորողները` կարծելով կրկես է եկել:


Ապարանցին էշին գրկած գնում է, ասում են` էդ ինչի՞ չես նստում ինքը տանի քեզ, ասում է` ինքը չգիտի, թե ես ուր եմ գնում:


Ապարանցին ուզում է ինքնասպան լինի. սկզբից մի ոտքին է կրակում, որ չփախնի, հետո նոր կրակում գլխին:

 

Ապարանցին հեռախոսի վրա գազ է դնում, որ քիչ փող գրի:


Ապարանցու էշը ընկնում է ձորը, մի շաբաթ «սեւ արկղն» են ման գալիս:

Այն վերծանելուց հետո պարզվում է, որ էշ-էշ եկել ընկել է ձորը:


Ապարանցին դասերը սովորում, վերջացնում է ու մատին նշան է անում, որ չմոռանա:


Ապարանցուն հարցնում են` ինչո՞ւ կոմպոտի միջի կորիզները չես ուտում, ասում է` գլուխս բանկայի մեջ չի մտնում:


Ապարանցուն հարցնում են.

- Զոքանչը քանի ատամ պիտի ունենա,

- Երկու` մեկը փչացած, մյուսն առողջ:

- Ինչի՞:

- Մեկը նրա համար, որ միշտ ցավա, երկրորդն էլ` որ իմ համար պիվա բացի:


Ուզո՞ւմ ես քեզ ԱՍՏՂ զգալ - նստի տոնածառի գագաթին:


Երբ կինն ասում է հագնելու բան չունեմ, նշանակում է նոր շորերն են վերջացել:

Երբ տղամարդն է ասում հագնելու բան չունեմ, նշանակում է` մաքուր շորերն են վերջացել:


- Բժի՛շկ, նիհարելու համար Ձեր խնձորի դիետան ինձ բոլորովին չի օգնում:

- Իսկ Դուք խնձորները լվանո՞ւմ եք:

- Այո՛:

- Փորձեք չլվանալ:


Երկու ապարանցի շախմատ են խաղում, խեղճ թագավորին ինֆարկտ է խփում:


-Պա՛պ, ա՛յ պապ, ոչխարները ամուսնանո՞ւմ են:

-Հա, տղա ջան, հենց ոչխարներն են ամուսնանում:


Լավ է լինել խիզախ: Բայց սարսափելի է...


Կնոջ դեմքի ամենաարդյունավետ կոսմետիկ վիրահատությունը... կրծքի մեծացումն է:


- Ալո՛, ասացե՛ք, իսկ ինչո՞ւ է ձեր հակավիրուսը այդքան երկար ստուգում ֆիլմը:

- Իսկ ինչպե՞ս էիք Դուք ցանկանում: Չէ՞ որ նա ֆիլմը դիտում է:


Խոհարարական խորամանկություններ: Ուտելիքը շատ ավելի համեղ կլինի, եթե սնվես հյուր գնալիս:


- Աղջի՛կս, եթե լավ սովորես, քեզ համար համակարգիչ կգնենք:

- Իսկ եթե վա՞տ սովորեմ:

- Այդ դեպքում դաշնամուր կգնենք:


Լոռեցու կատուն մլավելուց.

- Ա մյաու էէէ:


Այնքան սարսափելի չէ մայրիկը, ինչպես նրան նկարում են առաջին դասարանցիները:



Книжные коллекции КП

Великие музеи мира
Великие поэты
Великие композиторы. Продолжение
Великие исполнители
Великие композиторы
Великие художники
Российские барды
Кухни народов мира
Золотая коллекция для юношества

Հետադարձ կապ

Հարգարժան ընթերցող, այսուհետ Ձեր հարցերը կարող եք ուղղել "Բժշկի մոտ", "Կրոնական" եւ մնացած բոլոր խորագրերին եւ շուտափույտ ստանալ պատասխան  լավագույն մասնագետներից:

"Զարուհու" էջը Facebook-ում