Ամանորյա շնորհավորանքներ

10857 ընթերցում


Սիրելի ընթերցող, անցնող տարվա ընթացքում մենք ստեղծեցինք www.zaruhi.com կայքը, որտեղ դուք կարող եք ընթերցել ինչպես մեր հանդեսի, այնպես էլ մի շարք այլ հետաքրքրական նյութեր` ընտանիքի, կանանց գաղտնիքների, հոգեբանության, խոհանոցի, առողջապահության եւ, իհարկե, նորաձեւության մասին: Մեր կայքը մի հարթակ է, որտեղ մենք կարող ենք Ձեզ հետ շփվել եւ կարծիքներ փոխանակել:

Թող եկող Նոր տարին լի լինի ուրախ ժպիտներով, մանկան ճիչերով, հաճելի անակնկալներով, երազանքների իրականացմամբ: Իսկ մենք կլինենք Ձեզ հետ նաեւ www.zaruhi.com-ում: Ակնկալում ենք Ձեր ակտիվությունը:

www.zaruhi.com կայքէջի խմբագիր`

ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

 

lilitՇուտով հրաժեշտ կտանք սպիտակ ճագարին եւ դռները լայն բացած կընդունենք կատաղի վիշապին: Եթե անցնող տարվա ընթացքում ճագարի նման վախվորած քայլեր եք արել, ապա ցանկանում եմ, որ գալիք` 2012 թվականին վիշապն օգնի Ձեզ ավելի համարձակ գործել: Եվ թող գալիք տարվա ընթացքում վիշապի թեւերը ծառայեն Ձեզ միայն երջանկությունից ճախրելու, բերանից դուրս եկող կրակը` մարդկանց սրտերը ջերմացնելու, իսկ մագիլները` դժվարությունները հաղթահարելու համար:

Սիրելի տիկնայք, տոնական օրերին մի կողմ թողեք կենցաղային գործերը եւ վայելեք այն լիովին:

ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐՈՎ` «Զարուհի» ամսագրի լրագրող`

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

gayane«Զարուհի» ամսագրի սիրելի ընթերցողներ,սիրելի աղջիկներ, մայրեր եւ քույրեր, բոլորիդ շնորհավորում եմ գալիք Նոր տարվա` 2012թ. կապակցությամբ ցանկանում առողջություն, համբերություն, երջանկություն, ու անսահման սեր: Իսկ աշխարհի բոլոր մանուկներին,այդ թվում նաեւ` իմ բալիկին` Աշոտիկին, ցանկանում եմ անհոգ մանկություն ու լուսավոր օրեր: Խաղաղ երկնքի տակ ապրեք անհոգ ու երջանիկ լինեք:

ՍԻՐՈՎ` «Զարուհի» ամսագրի լրագրող`

ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ

 

 

soseՀաշված օրեր են մնացել բոլորիս` հատկապես մանուկների կողմից այդքան սպասված Նոր տարվան: Ձմեռ պապ եւ Ձյունանուշ, ջերմ ժպիտներ եւ բարեմաղթանքներ, բազում գեղեցիկ նվերներ. ահա թե ինչպես եմ պատկերացնում մեր` հայերիս Ամանորը: Թող որ բոլորիս ընտանիքներում ջերմություն եւ սեր թեւածի: Իսկ ամենակարեւորը, որ Ամանորի գիշերը տոնի հերոսները իրականացնեն նույնիսկ անհավանական թվացող երազանքները: Մենք սիրում ենք Ձեզ:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐՈՎ` «Զարուհի» ամսագրի լրագրող`

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

 

 

armenuhiՍիրելի կանայք, աղջիկներ եւ «Զարուհու» ընթերցողներ, օգտվելով առիթից, ցանկանում եմ Ձեզ մաղթել քաջ առողջություն, կանացի երջանկություն եւ ամենականացի ցանկությունների իրականացում գալիք 2012 թվականին: Շատ հաճախ մեզ մոտ հարց է առաջանում, թե որն է այդ կանացի երջանկությունը կամ ինչպե՞ս անել, որ այդ երջանկություն պարգեւողը, այսինքն` կողակիցը, սրտանց եւ անվերապահորեն նվիրվի մեզ: «Զարուհի» ամսագրի համար նյութեր պատրաստելիս ակամայից շփվում ենք ամենատարբեր ոլորտի, կրթության եւ մասնագիտության տեր կանանց հետ, որոնց հետ զրույցից կոնկրետ ես եկա այն եզրակացության, որ տղամարդիկ իրենց կանանցից սպասում եւ ակնկալում են նվիրվածություն, վստահություն, փոխադարձ սեր, որպեսզի կանայք իրենց չստեն եւ որ ամենակարեւորն է հաճախ ժպտան, չբողոքեն իրենց առօրյայից:

Դե ինչ, կարծում եմ, որ մեր տղամարդիկ այդքան էլ բարդ բան չեն պահանջում մեզանից եւ որքան էլ որ դժվար լինի, եկեք ժպտանք, քանզի դա է մեր իսկական զենքը` ԿԻՆ կոչվելու համար:

Իսկ վերջում կցանկանայի ավելացնել, որ մեր ամսագրի խմբագրակազմը սիրով աշխատում է Ձեզ համար, ուստի ակնկալում ենք նաեւ Ձեր ակտիվ մասնակցությունը, առաջարկներն ու ցանկությունները` ուղղված «Զարուհի» կանանց մասին հանդեսին:

Հարգանքներով` «Զարուհի» ամսագրի լրագրող`

Ձեր խոնարհ ծառա` ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Մեկնաբանություններ
Ավելացնել նորը Որոնել
Անստորագիր   |46.70.178.xxx |23-12-2011 19:04:58
Անստորագիր   |46.71.49.xxx |23-12-2011 21:13:00
Անստորագիր   |46.71.49.xxx |23-12-2011 21:13:34
Արմեն  - ես ձեր համար խելագառվում եմ   |46.70.197.xxx |11-10-2012 19:32:15
Zaruhi   |46.71.230.xxx |12-10-2012 21:24:54
hetaqrqir e imanal, te ov e Armen@ vor xelagarvum e ... hamar))
Անստորագիր   |31.146.118.xxx |12-12-2013 16:28:14
Armen   |178.78.171.xxx |26-12-2013 19:39:20
[/size]
Մեջբերում:
Կոդ:
http://http:// [size=large]
Մեկնաբանել
Անուն
Էլ. փոստ
 
Թեմա
[b] [i] [u] [url] [quote] [code] [img] 
 
 
:angry::0:confused::cheer:B):evil::silly::dry::lol::kiss::D:pinch:
:(:shock::X:side::):P:unsure::woohoo::huh::whistle:;):s
:!::?::idea::arrow:
 
Խնդրում ենք մուտքագրել նկարի վրա պատկերված ստուգման կոդը։
Русская редакция: www.freedom-ru.net & www.joobb.ru

3.26 Copyright (C) 2008 Compojoom.com / Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved."

Գեղեցկության մրցույթ

VTEM BannersVTEM Banners

Miss Z - Փոքրիկ հրաշքներ

Քվեարկություններ

Ո՞վ է ամենաազդեցիկ հայ կին պաշտոնյան:

Աճեմյան Կարինե Խաչիկի - 15.6%
Բիշարյան Հեղինե Վաչեի - 1.5%
Եսայան Մարգարիտ Հենրիկի - 1.2%
Զոհրաբյան Նաիրա Վահանի - 1.5%
Կարապետյան Նաիրա Արտաշեսի - 1.4%
Հրանուշ Հակոբյան Հրանտի - 6%
Հովհաննիսյան Արփինե Աշոտի - 1.6%
Մարաբյան Մարինե Գեւորգի - 0.8%
Մուրադյան Ռուզաննա Կարապետի - 30.9%
Նաղդալյան Հերմինե Միքայելի - 1.9%
Պետրոսյան Շուշան Սամվելի - 2.6%
Պողոսյան Կարինե Համլետի - 8%
Հասմիկ Պողոսյան Ստեփանի - 1.5%
Սարգսյան Լյուդմիլա Նարիմանի - 0.8%
Վարդանյան Էլինար Սուրիկի - 0.7%
Փոստանջյան Զարուհի Համազասպի - 18.7%

Քվեների թիվը՝: 738
Այս քվեարկությունն ավարտված է on: 31 Դեկ 2013 - 00:00

Հումոր

-Ինչի՞ց ես այդքան նիհարել, - հարցնում է մեկն ընկերուհուն:

-Տառապանքից: Ամուսինս դավաճանում է ինձ:

- է՛լ ինչո՞ւ ես տառապում, բաժանվիր:

-ՉԷ՛, մի քիչ Էլ նիհարեմ, հետո...


-Այն օրվանից, երբ ծանոթացա քեզ հետ, ոչ հաց եմ ուտում, ոչ ջուր եմ խմում եւ ոչ էլ ծխախոտ ծխում, - հանգստյան տան իր սիրուհուն ասում է մի մարդ:

- Մի՞թե այդքան ուժեղ ես սիրահարվել:

- Չէ, պարզապես փո՛ղ չի մնացել...


Զբոսայգու նստարանին սիրատոչոր զույգը գրկախառնված համբուրվում է: Երիտասարդը հանկարծ նկատում է, որ դիմացի նստարանին նստած տղամարդը ինչ-որ նշաններ է անում իր գրկի կնոջը:

-Ո՞վ ես եւ ի՞նչ նշաններ ես անում, գնա այստեղից, թե չէ..., - զայրացած ասում է երիտասարդը:

-Ես կգնայի, բայց բնակարանի բանալին քո գրկում համբուրվող կնոջ պայուսակում է...


-Հիշո՞ւմ   ես, երբ ինն ամիս առաջ գնացիր Սեւան իշխան բռնելու, - ընթրիքին ասում է կինն ամուսնուն:

- Հա՛, հիշում եմ:

-Այդ իշխաններից մեկն այսօր զանգեց եւ հայտնեց, որ դու հայրես դարձել:


Սիրուհու հետ ժամադրության պատրաստվող ամուսինը կնոջն ասում Է.

-Դե, վերջապես հասկացիր, որ ես այս ժամադրությունը մեր հարսանիքից շատ առաջ Էի նշանակել...


-Մի քանի օր առաջ տուն մտա, տեսնեմ` կինս ինչ-որ մեկի հետ անկողնում Է: Անմիջապես վատ բան անցավ մտքովս: Վազեցի, սառնարանի դուռը բացեցի եւ ինչ տեսնեմ օղու շիշը չկար,- պատմում Է մի հարբեցող ընկերոջը:


-Երեկ մի տղամարդ զանգեց եւ սպառնաց, թե գլուխս կթռցնի, եթե ես հանգիստ չթողնեմ իր կնոջը, - մտահոգ ասում Է մեկը:

-  Է՜, դու Էլ թող...

-  Բայց Էդ անասունը չասաց, ախր, թե ո՞վ Է իր կինը:

Книжные коллекции КП

Великие музеи мира
Великие поэты
Великие композиторы. Продолжение
Великие исполнители
Великие композиторы
Великие художники
Российские барды
Кухни народов мира
Золотая коллекция для юношества

Հետադարձ կապ

Հարգարժան ընթերցող, այսուհետ Ձեր հարցերը կարող եք ուղղել "Բժշկի մոտ", "Կրոնական" եւ մնացած բոլոր խորագրերին եւ շուտափույտ ստանալ պատասխան  լավագույն մասնագետներից:

"Զարուհու" էջը Facebook-ում