'Իմ երազանքը` ստեղծել այնպիսի մի ֆիլմ, որը կնպաստի եւ կօգնի ամբողջ մարդկությանը եւ աշխարհին'"

792 ընթերցում

anna1Աննա Աբրահամյանը այն յուրահատուկ ջահել անձնավորություններից մեկն է, ով չի վախենում ռիսկի դիմել և նվաճել աննվաճելին: Նա շատ վաղուց գիտակցում է, որ զբաղվում է յուրօրինակ մասնագիտությամբ` հեռուստառեժիսուրայով, որը շատ հազվադեպ է հանդիպում հայ կնոջ մասնագիտության շարքում: Աննան ընտրել է դժվար ճանապարհ` 8 տարուց ավել նա զբաղվում է ռեժիսուրայով հանրային և այլ հեռուստալիքներում:

–    Կպատմե՞ք, թե ինչպես եք ընտրել հեռուստառեժիսուրայի մասնագիտությունը:

–    Շատ պատահական: Ես պետք է  անցնեի ընդունելության քննությունները: Եվ հանկարծ հանձնաժողովը որոշեց` այն էլ միաձայն, որ ես հակում ունեմ ռեժիսուրայի մասնագիտությանը: Նշեմ, որ դա մի քաստինք էր, որը անցկացնում էր Մոսկվայի հանրահռչակ ԳԻԿ-ը (Государственный институт кинематографии России), որի նպատակն էր հայ  երիտասարդների շարքերից ընտրել  մասնագիտական հմուտության ունեցողներին:

–    Ռեժիսուրան ձեր մանկության երազա՞նքն է եղել:

–    Գիտեք, շատ փոքր հասակից ես միշտ եղել եմ ստեղծագործող անձ: "Երազող" երեխա` այսպես էին ասում իմ հարազատները: Ես պատրաստվում էի ընդունվել կոնսերվատորիայի` 'Կլասիկ կիթառի' դասարան, բայց վերջին  պահին ետ վերցրեցի իմ գործերը: Բացի այդ, ես փոքրուց  երազում էի դառնալ բուսաբան` շատ էի սիրում այդ բնագավառը, բայց իմ դպրոցի դասատուն` իր 'սխալ' դասավանդմամբ, կոտրեց իմ երազանքը:

–    Դուք զգալի փորձ ունեք հայ հեռուստատեսության ասպարեզում: Ձեր կարծիքով, փոխվե՞լ է հայ հեռուստատեսությունը  և ո՞ր կողմ` վատ, թե լավ:

–    Եվ լավ, և վատ: Մի կողմից` տեխնիկապես առաջադիմել է, այդ թվում և գովազդը, իսկ եթե նայենք տեսականորեն` դիտողի ասպարեզի մակարդակը նվազել է:

Anna–    Ռեժիսուրան` անհատական և ստեղծագործական մասնագիտություն է: Ինչո՞վ են տարբերվում կինո և հեռուստառեժիսուրան:

–    Տարբերվում են իրենց դժվարությամբ: Ինձ համար ամենաբարդագույն արվեստը` թատերական ռեժիսուրան է, հետո` կինոռեժիսուրան, և վերջում` հեռուստառեժիսուրան: Եվ եթե կինոռեժիսուրայում պայմանական են և կարևոր են ժամանակային սահմանները, ապա հեռուստառեժիսուրայում ավելի հեշտ է կազմակերպչական առումով, բայց քիչ է ստեղծագործական միտքը և թռիչքը: Հեռուստառեժիսորը` տիկնիկավարժ է, որ կարող է շտկել, օգնել, ուղղություն  տալ:

–    Դուք ուզում եք ասել, որ հեռուստառեժիսորը` յուրահատուկ լրագրո՞ղ է, որն իր ստեղծագործական  միտքը ուղղում է կազմակերպչական արվեստին:

–    Այո, այդպես էլ կա: Այստեղ 'մաքուր' արվեստ չկա, ավելի շուտ` կազմակերպչականություն և զգոնություն:

–    Դուք 'Լայմ TV' հեռուստատեսության հիմնադիրներից մեկն եք: Ի՞նչ կարող եք ասել հեռուստաալիքի ստեղծման մասին:

–     Շատ հետաքրքիր աշխատանքներ են անցկացվել… Ես և մեր արդ-տնօրենը հավատում էինք հաջողությանը և սիրում մեր աշխատանքը: Մեր սերը և հավատը օգնեցին հաղթահարել շատ մեծ և փոքր դժվարություններ:

–    Գաղտնիք չէ, որ հեռուստատեսությունը 'կենդանի էակ' է (օրգանիզմ)` զարգացող և դեպի ապագա 'նայող':

–    Իհարկե, նա կենդանի էակ է: Այդ իսկ պատճառով գոյություն ունի մի այնպիսի մասնագիտություն, ինչպիսինն է հեռուստառեժիսորը: Նա պարտավորեցնում է ստույք հետևել իր մասնագիտությունը և  կատարել իր աշխատանքը լավագույն ձևով:

anna2–    Հեռուստաալիքների բազմազանությունը բարելավման արդյու՞նք է, թե ոչ:

–    Բազմազանությունը, դա, իհարկե, շատ լավ է: Մրցակցությունը, դա այն տարբերակն է, որը մեզ հարկավոր է: Այն դրդող ուժն է, որի պայքարում շահում է հեռուստադիտողը: Մեր ալիքը` 'Լայմ TV'-ին,  դրդված էր այն գաղափարին, որ երիտասարդական երաժշտությունը պետք է ունենա իր արժանի ունկնդրողը: Մեր նպատակն էր` բարձրացնել երիտասարդության երաժշտական մակարդակը և ոճը:

–    Այս ասպարեզում աշխատող կինը  ինչո՞վ է տարբերվում ուրիշներից: Նա կանացի հմայքի արտացոլումն է, թե այնպես ասաց "աշխատանքային ձիուկ", հմայիչ ստրուկ, որը ենթարկվում է տղամարդկային ուժին:

–    Աշխատող կինը` առավել ևս ռեժիսորը, շատ դժվար և անշնորհակալ գործի տեր է: Տղամարդը չի ուզում զիջել իր դիրքերը և ընդունել այն միտքը, որ կինն էլ կարող է հասնել հաջողության տարբեր աշխատանքային ասպարեզներում: Բայց ամեն ինչ կախված է մարդուց: Կանացիության արժեքը և աշխատանքային պայքարը հաստատում է, որ կինը կարող է լինել հավասար դիրքերում տղամարդու հետ:

–    Ո՞րն է ժամանակակից կին-ռեժիսորի ամենամեծ երազանքը:

–     Նկարահանել այնպիսի մի ֆիլմ, որը կնպաստի և կօգնի ամբողջ մարդկությանը և աշխարհին:

                                                                 Զրույցը վարեց Մարինա Ավագյանը

Մեկնաբանություններ
Ավելացնել նորը Որոնել
Մեկնաբանել
Անուն
Էլ. փոստ
 
Թեմա
[b] [i] [u] [url] [quote] [code] [img] 
 
 
:angry::0:confused::cheer:B):evil::silly::dry::lol::kiss::D:pinch:
:(:shock::X:side::):P:unsure::woohoo::huh::whistle:;):s
:!::?::idea::arrow:
 
Խնդրում ենք մուտքագրել նկարի վրա պատկերված ստուգման կոդը։
Русская редакция: www.freedom-ru.net & www.joobb.ru

3.26 Copyright (C) 2008 Compojoom.com / Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved."

Գեղեցկության մրցույթ

VTEM BannersVTEM Banners

Miss Z - Փոքրիկ հրաշքներ

Քվեարկություններ

Ո՞վ է ամենաազդեցիկ հայ կին պաշտոնյան:

Աճեմյան Կարինե Խաչիկի - 15.6%
Բիշարյան Հեղինե Վաչեի - 1.5%
Եսայան Մարգարիտ Հենրիկի - 1.2%
Զոհրաբյան Նաիրա Վահանի - 1.5%
Կարապետյան Նաիրա Արտաշեսի - 1.4%
Հրանուշ Հակոբյան Հրանտի - 6%
Հովհաննիսյան Արփինե Աշոտի - 1.6%
Մարաբյան Մարինե Գեւորգի - 0.8%
Մուրադյան Ռուզաննա Կարապետի - 30.9%
Նաղդալյան Հերմինե Միքայելի - 1.9%
Պետրոսյան Շուշան Սամվելի - 2.6%
Պողոսյան Կարինե Համլետի - 8%
Հասմիկ Պողոսյան Ստեփանի - 1.5%
Սարգսյան Լյուդմիլա Նարիմանի - 0.8%
Վարդանյան Էլինար Սուրիկի - 0.7%
Փոստանջյան Զարուհի Համազասպի - 18.7%

Քվեների թիվը՝: 738
Այս քվեարկությունն ավարտված է on: 31 Դեկ 2013 - 00:00

Հումոր

-Ինչի՞ց ես այդքան նիհարել, - հարցնում է մեկն ընկերուհուն:

-Տառապանքից: Ամուսինս դավաճանում է ինձ:

- է՛լ ինչո՞ւ ես տառապում, բաժանվիր:

-ՉԷ՛, մի քիչ Էլ նիհարեմ, հետո...


-Այն օրվանից, երբ ծանոթացա քեզ հետ, ոչ հաց եմ ուտում, ոչ ջուր եմ խմում եւ ոչ էլ ծխախոտ ծխում, - հանգստյան տան իր սիրուհուն ասում է մի մարդ:

- Մի՞թե այդքան ուժեղ ես սիրահարվել:

- Չէ, պարզապես փո՛ղ չի մնացել...


Զբոսայգու նստարանին սիրատոչոր զույգը գրկախառնված համբուրվում է: Երիտասարդը հանկարծ նկատում է, որ դիմացի նստարանին նստած տղամարդը ինչ-որ նշաններ է անում իր գրկի կնոջը:

-Ո՞վ ես եւ ի՞նչ նշաններ ես անում, գնա այստեղից, թե չէ..., - զայրացած ասում է երիտասարդը:

-Ես կգնայի, բայց բնակարանի բանալին քո գրկում համբուրվող կնոջ պայուսակում է...


-Հիշո՞ւմ   ես, երբ ինն ամիս առաջ գնացիր Սեւան իշխան բռնելու, - ընթրիքին ասում է կինն ամուսնուն:

- Հա՛, հիշում եմ:

-Այդ իշխաններից մեկն այսօր զանգեց եւ հայտնեց, որ դու հայրես դարձել:


Սիրուհու հետ ժամադրության պատրաստվող ամուսինը կնոջն ասում Է.

-Դե, վերջապես հասկացիր, որ ես այս ժամադրությունը մեր հարսանիքից շատ առաջ Էի նշանակել...


-Մի քանի օր առաջ տուն մտա, տեսնեմ` կինս ինչ-որ մեկի հետ անկողնում Է: Անմիջապես վատ բան անցավ մտքովս: Վազեցի, սառնարանի դուռը բացեցի եւ ինչ տեսնեմ օղու շիշը չկար,- պատմում Է մի հարբեցող ընկերոջը:


-Երեկ մի տղամարդ զանգեց եւ սպառնաց, թե գլուխս կթռցնի, եթե ես հանգիստ չթողնեմ իր կնոջը, - մտահոգ ասում Է մեկը:

-  Է՜, դու Էլ թող...

-  Բայց Էդ անասունը չասաց, ախր, թե ո՞վ Է իր կինը:

Книжные коллекции КП

Великие музеи мира
Великие поэты
Великие композиторы. Продолжение
Великие исполнители
Великие композиторы
Великие художники
Российские барды
Кухни народов мира
Золотая коллекция для юношества

Հետադարձ կապ

Հարգարժան ընթերցող, այսուհետ Ձեր հարցերը կարող եք ուղղել "Բժշկի մոտ", "Կրոնական" եւ մնացած բոլոր խորագրերին եւ շուտափույտ ստանալ պատասխան  լավագույն մասնագետներից:

"Զարուհու" էջը Facebook-ում