ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ-300 Որոշ մասնագետների կարծիքով Սայաթ-Նովայի 300-ամյակը լրանում է այս տարի, իսկ ոմանք էլ համոզված են, որ այն պետք է լրանա 2022 թվականին: ՀՀ ժողովրդական արտիստ, ՙՍայաթ-Նովա՚ մշակութային միության նախագահ ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԸ վստահ է, որ բանաստեղծի 300-ամյակը լրանում է հենց այս տարի: Արդեն մի քանի տարի է, ինչ մեծ շուքով ու տոնախմբությամբ նշվում է մեծանուն բանաստեղծի ծննդյան օրը: |
"Քաղաքը ջազ է լսում" "Քաղաքը ջազ է լսում": Աբսուրդ հիշեցնող այս կարգախոսը վերածվեց իրականության` զարմանքի մեջ գցելով մի շարք արվեստագետների, որոնց համար հազար հոգին անգամ բավ է հետաքրքիր եւ ուրախ երեկո կազմակերպելու համար: Առաջին իսկ վայրկյանից հիշեցինք մի կարծրատիպ, որը շրջանառվում էր Երեւանում վերջին տարիներին. ՙՀայաստանը ջազից հեռու է, մարդիկ լսում են միայն 6/8՚: Այո', վերջին տարիներին, իրոք, մշակույթն անկում էր ապրում: Սակայն վերջերս հաճախ են կազմակերպվում մի շարք փառատոներ` նվիրված թատրոնին եւ կինոյին, համերգներ եւ այլ հետաքրքրաշարժ տոնակատարություններ են անցկացվում: Բայց վերջերս ջազին նվիրված միջոցառում չէր եղել, եւ հենց դրանից ելնելով էլ` մարդկանց մեջ տիրում էր անտեղյակությունը: Ի դեպ, այն հարցին, թե ինչ է ջազը, դեռ ոչ ոք չի կարողացել ... |
Մեզ նման "Եվրատեսիլ" պետք չէ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, EBC-ի լրատվամիջոցների հետ աշխատանքի գծով տնօրեն ԱՆՆԻԿԱ ՆԻԲԵՐԳ-ՖՐԱՆԿԵՆՀԱՈՒԶԵՐԸ հայտնել է, որ Հեռարձակողների եվրոպական միությունը տուգանել է Հայաստանին` Բաքվում մայիսին կայանալիք ՙԵվրատեսիլ-2012՚ մրցույթին մասնակցելուց հրաժարվելու համար: Իսկ նման որոշում կայացվել է Հեռուստատեսային խորհրդի եւ ռեֆերենտային խմբի կողմից` գործն ուսումնասիրելուց հետո: Արդյունքում` Հայաստանը պետք է ոչ միայն մուծում կատարի մրցույթի համար, այլ նաեւ դրա 50 տոկոսի չափով էլ տուգանք վճարի: Սակայն նա չի նշել մուծումի չափը: Ըստ խոսակցությունների, մոտավորապես 300 հազար եվրո գումար է: Բայց դա դեռ բոլորը չէ. Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պետք է ցուցադրի մրցույթի եզրափակիչը ՙուղիղ եթերում եւ առանց ընդհատումների՚, իսկ մերժման դեպքում ՙկարող է զրկվել 2013 թ. մրցույթին մասնակցելուց՚: Այդ երկար-բարակ ազգանունով տիկինը (գուցե օրիո՞րդը) նման որոշումը հիմնավորել է այսպես. ՙԳոյություն ունի կանոնակարգ, եւ որոշակի ժամկետից հետո երկիրը, ով ցանկություն կհայտնի մասնակցել մրցույթին, չի կարող փոխել իր որոշումը՚: Նա ընդգծել է, որ հենց այդպես է եղել Հայաստանի դեպքում. հրաժարվելու մասին հայտարարել են, ՙերբ բոլոր ժամկետներն անցել ... |
Հողի տակից քո ձեռքով ձնծաղիկ հանե՞լ ես: Այ, դա ուրիշ հաճույք է - Երկար տարիների փորձառու, սիրված լրագրող Մարգարիտ Եսայանը, ում հարգում են թե իշխանական, թե ընդդիմադիր ուժերը, փաստորեն, որոշեց թողնել տարիների սիրած աշխատանքը եւ մտնել մեծ քաղաքականություն: Ինչո՞ւ: - Ոչինչ այս կյանքում հավերժ չէ ե՛ւ ցավոք, ե՛ւ բարեբախտաբար: Միակ հավերժականը Տիեզերքն է, որից ես դուրս չեմ գալիս, չեմ էլ կարող, մենք բոլորս Տիեզերքի մասնիկն ենք եւ, այն ամենը, ինչ կատարվում է մեզ հետ, միայն չնչին մասով է մեզնից կախված: Ճիշտ այնպես, ինչպես տարիներ առաջ, իմ կամքից անկախ, ես հայտնվեցի լրագրության աշխարհում, նույն տրամաբանութամբ, դարձյալ անսպասելի, հայտնվում եմ քաղաքականության մեջ: Կստացվի՞, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա, ինձ պարզապես պետք է հաջողություն մաղթել եւ հավատալ: |
Հավանական է, որ նրա շարժվող պատկերների գաղտնիքը կբացահայտվի միայն 7000 տարի անց Տեղին ենք գտնում ձեզ ներկայացնել օրերս կյանքից հեռացած հայ հանճար, "Կենդանի լեգենդ" տիտղոսին արժանացած Էդուարդ Ղազարյանի հետ իր վերջին տարիներին մեզ տրված հարցազրույցը: Մեր թերթի հյուրը եւ զրուցակիցն է մանրարվեստի աշխարհահռչակ հիմնադիր եւ իր արվեստի ու արհեստի մեջ անգերազանցելի ԷԴՈՒԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆԸ: Նրա մանրապատկերները զարդարում են Ինդիրա Գանդիի, Խո Շե Մինի, Ֆիդել Կաստրոյի, Ջորջ (ավագ) Բուշի եւ շատ ուրիշների հավաքածուները: Իսկ որոշ գործեր իրենց պատվավոր տեղն են գտել ՙԳինեսի՚ ռեկորդների գրքում: Նրա միկրոմանրապատկերները համարվում են աշխարհի ութերորդ հրաշքը: Էդուարդ Ղազարյանը նաեւ քանդակագործ է, գեղանկարիչ, երաժիշտ, ջութակի վարպետ, գյուտարար եւ գրող: Նրա մասին գրված են գրքեր, նկարահանված են վավերագրական կինոնկարներ: Նրա արվեստի գործերը` բրնձի եւ շաքարի հատիկի վրա նկարչությունն ու փորագրությունը, ասեղի անցքի մեջ տեղակայված ֆիգուրաները (օրինակի համար` Չարլի Չապլինը կամ ուղտերի քարավանը), մարդու մազի մեջ տեղակայված Ստրադիվարիի տարբեր գույների ջութակները եւ շատ այլ հրաշքներ, մարդու աչքին հասանելի են միայն խոշորացույցով մի քանի հարյուր անգամ մեծացնելուց ... |
Միհրանի լացակումած ֆանատներին օգնության եկավ շտապօգնությունը (Video) Արդեն մի քանի ժամ է ինչ «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքում արտասովոր դրություն է, սակայն այս անգամ պատճառը ոչ թե որեւէ կուսակցության քարոզարշավն էր այլ երգիչ ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը, որը իր մարդաշատությամբ եւ ինտրիգային դրությամբ գերազանցեց բոլոր կուսակցությունների ընտրական քարոզարշավին: Դեռահաս աղջիկների մի հոծ բազմություն լացում, վազվզում ու մազերն էին պոկում Միհրան Ծառուկյանի համար: |
Որ չդառնան տարածաշրջանի "հետամնացները"
Մասնավորապես Արգիշտի Կիվիրյանը գրել է. "Սեռական փոքրամասնությունների դեմ պայքարի շրջանակներում պահանջում ենք քանդել Եղիշե Չարենցի եւ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանները, պայթեցնել նրանց արձանները, հրապարակայնորեն վառել նրանց բոլոր ստեղծագործությունները եւ վերացնել նրանց մասին ցանկացած հիշատակում հայ ազգի հիշողությունից: Գուցե դրանից հետո հայ ազգը վերջապես հանգստանա, փրկվի կործանումից ու ապրի բուռն ծաղկունք: Չէ՞ որ սեռական փոքրամասնություններն են խանգարում դրան՚":
Մեկնաբանել (0 մեկնաբանություն)
|
|||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||
|
<< Առաջին < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջին >> |

Վերջին օրերի մամուլի, ինչպես նաեւ սոցիալական կայքերի քննարկման թեման ՙԿենտրոն՚ հեռուստաընկերության եթերով ոչ անհայտ անձանցից մեկի հարցազրույցն է:
Մայիսի 21-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանրածանոթ դերասանուհի Մարի Ռոզ Աբուսեֆյանը (ԱՄՆ, Սան Ֆրանցիսկո) կներկայանա ՙՏիգրան Մեծ՚ մենաներկայացումով: Թատերագրության հեղինակը եւ բեմադրիչը նույնպես ինքն է: Դերասանուհին կմարմնավորի 14 կերպար: ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԵՖՅԱՆՆ անցյալ տարի Երեւանում հանդես է եկել Ֆ.Վերֆելի ՙՄուսա լեռան 40 օրը՚ մենաներկայացումով: Մենք ցանկացանք իմանալ, թե ինչ տպավորություններով է դերասանուհին վերջին անգամ հեռացել Հայաստանից:
Ծխելու դեմ պայքարի բազում կոչեր մեր երկրում մի տեսակ անհետեւանք է մնում: Հերթական նման կոչի հեղինակները դպրոցական երեխաներն էին: Միգուցե ծխելու դեմ այս հերթական ահազանգը եւս ծխողների կողմից մնա չլսված: Սակայն եթե անգամ այս հերթական կոչը նպաստի, որ դրանք հնչեցնողներն ապագայում զերծ մնան նման վնասակար սովորույթից, ապա դա էլ արդեն քիչ բան չէ...
Տարիներ շարունակ մեր հանրապետությունում, հատկապես` մայրաքաղաք Երեւանում, նվազում են կանաչ տարածքները, որի հետեւանքով օդի աղտոտումը հասնում է տագնապալի մակարդակի: Վերոնշյալ հարցերի շուրջ զրուցեցինք Երեւանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանի հետ:
2012թ. ապրիլի 13-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է իր երրորդ մեղադրական դատավճիռը ՙօդնոկլասսնիկիի՚ տխրահռչակ քրեական գործով: Դաժան ծեծի արդյունքում գյումրեցի մի պատանու անզգուշությամբ մահ պատճառելու համար չորս պատանիներին առաջադրվեց մեղադրանք: Հերթական դատավճիռը` 6 տարվա ազատազրկում կայացվեց Սերգեյ Մխիթարյանի նկատմամբ:
Մայիսի 10-ին Կենտրոն Նորք-Մարաշ ընդհանուր իրավասությանը դատարանում տեղի ունեցավ հերթական դատական նիստը, ՙԿյանքի խոսք՚ աղանդի հայցը ՙԻրավունք՚ եւ ՙԱրգումենտի նեդելի Արմենիի՚ թերթերի դեմ: Հիշեցնենք, որ սույն կառույցը խիստ ձեւով վիրավորվել էր աղանդ բառից, ինչպես նաեւ ՙԻրավունք Հետաքննություն՚ 2011թ. 39-րդ համարի վրա ներկայացված կոլաժից, որտեղ պատկերված է սույն աղանդի հովիվ Արթուր Սիմոնյանը եւ նրա ներկայացուցիչ Անժելա Սարգսյանը: Ըստ հայցվոր կողմի, թերթը պետք է հրապարակավ ներողություն խնդրի եւ փոխհատուցի դատական ծախսերը:
Կինոռեժիսոր ՆԻԿՈԼԱՅ ԴԱՎԹՅԱՆԸ ՙ168 Ժամ՚ թերթի հետ հարցազրույցում մասնավորապես վստահեցնում է, որ Հայաստանում ֆիլմարտադրության ոլորտը խաթարված է, չկան մեխանիզմներ, չկա քաղաքականություն: Արդյունքում` չունենք հերոսներ ու մտքեր, որոնք կդառնան կինոարտադրանք. ՙՄեր պետությունն այսօր ի՞նչ հերոս է ուզում ունենալ: Ինձ հետաքրքիր չի նկարել ֆիլմ, որտեղ հերոսն օլիգարխ է: Ինձ հետաքրքիր է Լեոնիդ Ենգիբարովը, Գուրջիեւը, որոնց մասին ֆիլմեր եմ նկարում ու պիտի նկարեմ: Այն, ինչը հետաքրքիր է այսօրվա երկրին` ինձ հետաքրքիր չէ: Դա ո'չ սոցիալական, ո'չ պետական պատվեր չէ, ու չենք հասկանում այն, ինչ արվում է, ինչի համար է արվում՚:
Կալիֆոռնիական KROQ ռադիոկայանին տված հարցազրույցում աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի ղեկավար, հայտնի երաժիշտ ՍԵՐԺ ԹԱՆԳՅԱՆԸ մասնավորապես նշել Է, որ խմբի անդամները տվյալ պահին զբաղված են իրենց անհատական կարիերայով եւ չեն պատրաստվում վերամիավորվել` վստահություն հայտնելով, թե ՙերբեւէ մենք կգրենք ինչ-որ բան միասին՚:
Այսօր աշխարհում տարեկան ինքնասպանություն է գործում մոտ 1.000.000 մարդ, իսկ ինքնասպանության փորձերի թիվը տասնյակ անգամ ավելի մեծ է: Համաշխարհային առողջապահական կազմակերպության կանխատեսումներով` 2020 թվականին մոտ 1,53 միլիոն մարդ ինքնասպան կլինի, իսկ 10-20 անգամ ավելի մարդիկ կիրականացնեն սուիցիդալ փորձ: Ստացվում է, որ յուրաքանչյուր 20 րոպեում ինքնասպան կլինի մեկ մարդ, իսկ մեկ-երկու վայրկյան հետո կկատարվի մեկ սուիցիդալ փորձ: Ինքնասպանությունը, կարծես թե, դարձել է դեռահասների եւ պատանիների մահացության երրորդ հիմնական պատճառը` դժբախտ պատահարներից եւ սպանություններից հետո:
Չենք հասցնելու աչք թարթել, երբ մեզ 1915 թվականի Ցեղասպանությունից մի դար կբաժանի, մի ամբողջ դար, սակայն որը մարդկության պատմության մեջ ընդամենը մի ակնթարթ է... Ապրիլի 24-ին ոմանք Ծիծեռնակաբերդ գնացին ավելի շատ երեւալու, նկարվելու համար. պետք չէ մոռանալ նաեւ, ցավոք, նախընտրական քարոզի տարրը դրանում: 
4 մեկնաբանություն 
































